Տուգանք ցեղասպանությունը ժխտելու համար

Շվեյցարիայի Վինթերտուրի դատարանը որոշել է 57-ամյա Ալի Մերչանին, 42-ամյա Հասան Քեմալիին եւ 51-ամյա Էթեմ Կայալիին տուգանել 4500 եւ 3600 շվեյցարական ֆրանկ գումարի չափով հայերի ցեղասպանությունը ժխտելու համար:

2007 թ. հունիսի 30-ին այս երեք տղամարդիկ մասնակցել են Dogu Perinջek աշխատավորական կուսակցության ազգայնական հավաքին, որի ժամանակ հայտարարել են, թե հայերի կոտորածը ոչ թե ցեղասպանություն է այլ միջազգային մակարդակի սուտ, որ տարածել են Ֆրանսիան, Անգլիան եւ ցարական Ռուսաստանը: Նրանք պարտավոր են դատարանի նշանակած տուգանքը վճարել տասն օրվա ընթացքում։