ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ-ն ողջունում է
Հայ հասարակության լարվածության պատճառը նրա սոցիալական և քաղաքական բևեռացումն է, Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:
<Նման բևեռացումը, իր հերթին, կուտակված սոցիալական և տնտեսական խնդիրների կուտակման հետևանք է: Առկա է համակարգային ճգնաժամի տարրերի դրսևորում և այս ամենը լուծման կարիք ունի: Իականում այս իրավիճակը պայմանավորված է ոչ միայն նախագահական ընտրություններով և քարոզարշավի ընթացքով: Թեկնածուները ապավինել էին զանգվածներին, իսկ սոցիալական, տնտեսական և քաղաքական լուրջ խնդիրների առկայությունը նպաստել է նրան, որ կոչերը չեն գտել արձագանք և առաջացրել են սոցիալական ակտիվություն>, հայտարարել է Սերգեյ Կապինոսը: Նա ողջունել է Երևանի մարտյան անկարգությունների հետ կապված փաստահավաք խմբի ստեղծման մասին ՀՀ նախագահի որոշումը. <նման մարմնի ստեղծումը ազդակ կհաղորդի խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին, և նրա գործունեությունն ավելի հաջող կլինի>:
