ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը ինչպես որ կա
2008 թվականի հոկտեմբերի 25 եւ 26–ին Երեւանում ցուցադրվեցին սկսնակ լուսանկարիչներ Անահիտ Հովհաննիսյանի, Լիլիթ Հովհաննիսյանի, Աննա Դավթյանի եւ Նարինե Հակոբյանի աշխատանքները, որոնց թեման էր «Հայաստան»։ Լուսանկարները արվել են վերջին մեկ տարվա ընթացքում, Ավստրիայի, Լիտվայի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում։
Ցուցահանդեսում ներկայացված էր մոտ 100 լուսանկար, մեր իրականության տարբեր հարթություններից։ Մուրացիկներից մինչեւ օդապարիկների «Գունազարդ երկինք» փառատոն, սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից մինչեւ հանրապետության հրապարակի երգող շատրվաններ։
Ծրագրի նպատակը՝ մասնակիցներին սովորեցնել կյւանքը մարդկանց ներկայացնել սեփական աչքերով, ներկայացնել կյանքը իր բոլոր գույներով՝ թե ուրախ, թե մռայլ։
«Նման ծրագրերը հնարավորություն են տալիս նորովի տեսնել ինչպես սեփական երկիրը, այնպես էլ տեսնել, թե օտարները ինչպես են ընկալում քո հայրենիքը», կարծում է Լիլիթ Հովհաննիսյանը։
Եկող շաբաթ համանման ցուցահանդեսներ են կազմակերպվելու նշված երկրներում։
