Օմբուդսմենը առաջարկեց

Համաձայն ՀՀ նախագահի 23.10.08թ. «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» կարգադրության 12-րդ կետի, խմբի մեկ անդամ առաջադրվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից։Խմբում ներկայացուցիչ է ունենալու նաեւ ընդդիմությունը։

Նախօրեին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարել էր, որ անկախ ընդդիմության կեցվածքից ՄԻՊ գրասենյակը կմասնակցի փաստահավաք խմբի աշխատանքներին։ Ինչպես հայտնում է ՀՀ Օմբուդսմենի գրասենյակը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ս.թ-ի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, փաստահավաք խմբի անդամ է առաջադրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անկուսակցական Վահե Վարդանի Ստեփանյանին։