«Պահպանիր բնությունը» շարքի հերթական ծրագիրը

Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության համատեղ իրականացվող «Պահպանիր բնությունը» քարոզարշավի շրջանակում նոյեմբերի 1-ից 15-ը Հայաստանի մարզերում ու Արցախում իրականացնում է մեծամասշտաբ աղբահավաք-ծառատունկեր:

Ինչպես տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մամուլի ծառայությունը, միջոցառումները տեղի կունենան Նորատուսում, Գառնի/Գողթում, Եղեգնաձորում, Սաղմոսավանում, Գյումրիում, Ուրծաձորում, Շուշիում և Երևանում:

Նոյեմբերի 1-ից 15-ը իրականացվող միջոցառումներով դրվելու է սկիզբը «Այգու ստեղծման» նախագծի: Յուրաքանչյուր համայնքում բնապահպաններին տրամադրված հողակտորները նախ կմաքրվեն աղբից, քարերից, հետո կտնկվեն ծառեր և երեխաների հոգատար վերաբերմունքի ու խնամքի շնորհիվ հողատարածքները կվերածվեն փոքրիկ այգիների: