ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նամակ բնապահպանության նախարարին
Հայաստանի մի շարք շրջաններում անօրինական թռչնորսը կանխելու և հայկական թռչնաշխարհը պաշտպանելու նպատակով Հասարակական էկոլոգիական դաշինքը, «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտը նամակ են հղել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
Նամակում ասվում է.
«Մենք խիստ մտահոգված ենք վերջերս Արմաշի ձկնաբուծական տնտեսություններում, «Լիճք-Արգիչի» արգելոցում (Սևանի ազգային պարկ) և/կամ դրա շրջակա ջրային օբյեկտներում թռչնաշխարհի, այդ թվում նաև ՀՀ և Միջազգային Կարմիր գրքերում գրանցված թռչնատեսակների հանդեպ կատարված վայրագություններով: Այդ առումով խնդրում ենք մեզ տեղեկացնել` ինչ է նախապատրաստվում անել ՀՀ բնապահպանության նախարարությունը վերոնշյալ դեպքերի կապակցությամբ և ինչպես կբացատրի այն փաստը, որ արգելոցային տարածքում կատարվում է որս»։
Նամակի հեղինակները կազմակերպել են նաև նախաձեռնությանը միացող քաղաքացիների ինտերնետային ստորագրահավաք:
