ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը պետք է սպասի
ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո, երբ պարզվել է, որ հաղթել է դեմոկրատ Բարաք Օբաման, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է. «Թե' դեմոկրատները, թե' հանրապետականները հանդես են գալիս Հայաստանում ժողովրդավարական ավանդույթների զարգացման և տնտեսական բարեփոխումների շարունակման օգտին։ Երկու կուսակցություններն էլ հանդես են գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին։ Բացի այդ, թե’ դեմոկրատները, թե’ հանրապետականները Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կողմնակից են։ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բարաք Օբամայի խոստման առումով Հայաստանին մնում է սպասել, թե ինչ քայլեր կձեռնարկի նոր նախագահի վարչակազմը։ Այս ընտրություններն ԱՄՆ համար պատմական են։ Այն, որ այսօր նախագահ է դարձել աֆրոամերիկացի Բարաք Օբաման, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը կարողացել է դասեր քաղել իր պատմությունից և հաղթահարել ռասիզմի խնդիրը։ Եթե հաղթանակ տաներ Հանրապետական կուսակցությունից թեկնածուն, դա ևս եզակի դեպք կլիներ, քանի որ առաջին անգամ փոխնախագահի պաշտոնը կին կզբաղեցներ»։
