ԱԱԾ քրեական գործ է հարուցել

Օրեր առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը հայտարարել էր, թե «առաջիկայում Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում»։ Այս առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանը հայտարարել է, որ Քրեական օրենսգրքի 35 (Հանցագործության նախապատրաստություն) և 305 (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը) հոդվածներով ԱԱԾ-ն հարուցել է քրեական գործ: