Վասն ՄԻԵԴ որոշման կատարման

ՀՀ կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ այսօր ՀՀ կառավարությունը որոշել է 2008 թվականի իր պահուստային ֆոնդի հաշվին 30 հազար եվրոյին համարժեք դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մելտեքս ՍՊԸ եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 32283/04 բողոքով 2008թ. հունիսի 17-ին կայացած վճռի պահանջները կատարելու նպատակով: Մելտեքս ՍՊԸ –ն «Ա1+» հեռուստատեսությունն է։