Պիցցա Դի Ռոմայի տնօրենը եվ գանձապահը ազատ արձակվեցին գրավի դիմաց

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը, նոյեմբերի 6-ին, Երևանի քրեական դատարանը, քննության առնելով Պիցցա Դի Ռոմա ՍՊԸ տնօրեն Գևորգ Սաֆարյանի եւ գանձապահ Անուշ Ղավալյանի միջնորդությունը` ընտրված խափանման միջոց կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասին, որոշեց, որ միջնորդությունը հիմնավորված է և ենթակա է բավարարման` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ.Սաֆարյանի կողմից հատուցվել է պետությանը պատճառված վնասի զգալի մասը, բացի այդ, ամբաստանյալները վատառողջ են և բուժման կարիք ունեն համապատասխան մասնագիտական հաստատությունում: Դատարանը որոշել է որպես գրավի չափ սահմանել Գևորգ Լևոնի Սաֆարյանի համար 3.500.000 ՀՀ դրամ, իսկ Անուշ Սանասարի Ղավալյանի համար` 500.000 ՀՀ դրամ: