ՀԱԿ–ը մասնագիտացված խմբեր է ստեղծում

Նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ` կոնգրեսին մաս կազմող կուսակցությունների և քաղաքական նախաձեռնությունների մասնակցությամբ։

Ինչպես հայտնում է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը, նիստում որոշում է ընդունվել ստեղծել մասնագիտացված հանձնախմբեր, որոնք կմշակեն և Կոնգրեսի ղեկավարությանը կներկայացնեն արտաքին քաղաքականության, տնտեսության, պետաիրավական, ինչպես նաև հանրային և քաղաքական կյանքի այլ ոլորտներին առնչվող ծրագրեր և մասնագիտական գնահատականներ։ Քննարկվել են նաև ներքաղաքական իրավիճակը և Կոնգրեսի առաջիկա անելիքներին վերաբերող խնդիրներ։