ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կնշվի ուսանողության միջազգային օրը
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, նոյեմբերի 17-ին Համահայկական երիտասարդական հիմնադրամի երևանյան գրասենյակում կանցկացվի Ուսանողության միջազգային օրվան նվիրված հանդիսավոր նիստ:
Միջոցառման ընթացքում, որին հրավիրված են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և բուհերի ուսանողներ, կքննարկվեն ուսանողական հիմնախնդիրներն և կրթական բարեփոխումները:
Երեկոյան տեղի կունենա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հանրապետական ուսանողական ինտելեկտուալ մրցաշար, որը նվիրված կլինի Ուսանողության միջազգային օրվան:
Source Url:
