ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստան. Հանձնակատար Համմարբերգի հատուկ այցը՝ հետաքննության գործընթացի գնահատման նպատակով
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հատուկ այցով կգտնվի Հայաստանում նոյեմբերի 20-22-ը՝ մարտի 1-ի և 2-ի դեպքերի հետևանքով ազատությունից զրկված անձանց իրավիճակը և այդ դեպքերի կապակցությամբ իրականացվող հետաքննությունը գնահատելու նպատակով։
«Ես նպատակ ունեմ գնահատել ազատազրկված անձանց իրավիճակը և այն առաջընթացը, որը գրանցվել է մարտյան իրադարձությունների համար պատասխանատուներին ի հայտ բերելու առումով»,- ասել է նա։ «Կարևոր է, որպեսզի իրական և փաստացի նկարագրություն տրվի, թե ինչ է կատարվել իրականում։ Եթե դա կարելի է անել ապա դա նաև օգտակար կլինի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ապագա աշխատանքի համար¦։
Այցի ընթացքում նա հանդիպելու է Հանրապետության Նախագահ պրն. Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի խոսնակի, Արտաքին գործերի նախարարի, Ազգային ոստիկանության ղեկավարի և Գլխավոր դատախազի հետ։ Նա նաև հանդիպումներ է ունենալու Ազգային ժողովի նորաստեղծ՝ 2008թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությւոնների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի նախագահի և մարտյան դեպքերի հետաքննությամբ զբաղվող նորաստեղծ փաստահավաք խմբի անդամների, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև միջզագային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Հանձնակատար Համմարբերգը նաև կայցելի ազատազրկման վայրեր։
Սեպտեմբերին Հանձնակատարը հրապարակել է իր հետազոտության [url=https://wcd.coe.int/ViewDoc.jsp?Ref=CommDH(2008)29&Language=lanEnglish&Ver=original&BackColorInternet=FEC65B&BackColorIntranet=FEC65B&BackColorLogged=FFC679 target=_blank] արդյունքները[/url]՝ նշելով, որ կա բանտարկվածների առնչությամբ գոհացուցիչ լուծումներ գտնելու և մարտյան իրադարձությունների համար մեղավորներին պատասխանատվության կանչելու հրատապ անհրաժեշտություն։
