«Հայոց լեզուն տունն է հայուն»

Նոյեմբերի 20-ից-30-ը ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետությունում սկսում է «Հայոց լեզուն տունն է հայուն» խորագրով 10-օրյա ստուգայց, հայտարարել է կրթության եւ գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը:

«Տասնօրյակի նպատակն է մեր հայրենակիցներին հիշեցել, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերեն է, եվ հանրային կյանքի բոլոր ոլորտներում հայերեն լեզվի գերակա դերը պետք է զգացվի: Այս 10 օրերի ընթացքում կիրականացվեն շրջայցեր, որոնց արդյունքում կհայտնաբերվեն մեր շրջապատում առկան խախտումները, թե գովազդային վահանակներում, թե ցուցանակներում։ ՀՀ-ում լեզվական քաղաքանության վիճակը նախորդ տարիների համեմատ էական փոփոխություն չի կրել և այսօր էլ այս ոլորտում առկա են լուրջ խնդիրներ: Մայրենի լեզվի պահպանման խնդիրը Լեզվի պետական տեսչության խնդիրը չէ, այլ համաժողովրդական խնդիր է»,- հայտարարել է Լարենտի Միրզոյանը։

Ստուգայցերի ընթացքում վերահսողություն է իրականացվելու ոչ միայն հրապարակային գրվածքների, այլև ապրանքների պիտակների վրա, գործելու է թեժ գիծ՝ 26-68-60 հեռախոսահամարով:

10 օր անց, Լեզվի պետական տեսչությունը առաջարկների փաթեթ է ներակացնելու ԱԺ-ին՝ որոշակի փոփոխություներ կատարելու «Ստուգումների կազմակերպման եվ անցկացման» մասին օրենքում: Նա նշեց, որ այսօր տուգանքների չափը սկսում է 100 հազար դրամից, «դա շատ քիչ է, մենք առաջարկում ենք այն բարձրացնել մինչեվ 300-500 հազար դրամ»։