ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿ-ի եւ <Ժառանգության> համատեղ հայտարարությունը
Հայ ազգային կոնգրեսն ու <Ժառանգություն> կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել Փորձագետների փաստահավաք խմբի գործունեության մասին։
<Նոյեմբերի 14-ից Փաստահավաք խումբը սկսել է իր աշխատանքը։ Առաջին իսկ նիստում խումբը կոնսենսուսով ընդունել է որոշումներ, որոնցից մեկով Վահե Ստեփանյանն ընտրվել է Փաստահավաք խմբի ղեկավար, մյուսով` խմբի աշխատանքի վայր է ընտրվել ՄԻ պաշտպանի գրասենյակը։ Վերջինս իր պատրաստակամությունն է հայտնել ապահովել անհրաժեշտ գրասենյակային պայմանները` խմբի աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար։ Երկու որոշումն էլ ողջունելի էին, քանի որ նրանք կոչված էին ապահովելու փաստահավաք խմբի գործունեության առավել չեզոքությունը եւ անկախությունը քաղաքական ազդեցություններից։
Չնայած վերը նշված իրողություններին` նախագահի աշխատակազմը միջամտել է փաստահավաք խմբի աշխատանքներին` որպես աշխատավայր պարտադրելով Ազգային Ժողովի շենքը` դրա համար չունենալով որեւէ իրավական ակտով սահմանված նման լիազորություն։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահի աշխատակազմն ապօրինաբար միջամտել է Փաստահավաք խմբի գործունեությանը, նաեւ այն, որ խմբին պարտադրվում է աշխատել մի հաստատությունում, որտեղ ապահովված չեն վկաների ինքնության չբացահայտման, վկաներին եւ փորձագետներին տարատեսակ ազդեցություններից զերծ պահելու սկզբունքները, ակնհայտ է դառնում որ սրանով էապես նվազելու է Փաստահավաք խմբի աշխատանքի պաշտպանվածությունը հնարավոր ճնշումներից, ուստի նաեւ արդյունավետությունը մարտիմեկյան ոճրագործության փաստերի բացահայտման հարցում։
Իշխանությունների նման գործողությունները եւս մեկ անգամ վկայում են, որ նրանք շահագրգռված չեն փաստահավաք խմբի կողմից մարտի 1-ի իրադարձությունների օբյեկտիվ եւ անկախ հետաքննության անցկացման մեջ։ Հայ Ազգային Կոնգրեսը եւ ,Ժառանգությունե կուսակցությունը պահանջում են իշխանություններից հրաժարվել փաստահավաք խմբի վրա ճշումներ իրականացնելու եւ նրա աշխատանքը վերահսկողության տակ պահելու փորձերից։ Եւս մեկ ամգամ վերահաստատում ենք, որ եթե խմբի աշխատանքները խոչնդոտելուն ուղղված այս փորձերը եւ ճնշումները շարունակվեն, մենք ստիպված կլինենք հետ կանչել մեր ներկայացուցիչներին>։
