ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հիմնական փաստեր ղարաբաղյան հակամարտության մասին»
Համահայկական երիտասարդական հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին Երեւանում կկայանա «Հիմնական փաստեր ղարաբաղյան հակամարտության մասին» գրքի շնորհանդեսը։ Գիրքը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի կողմից հիմնված Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողական խմբի հեղինակային աշխատանքն է:
Գրքում սեղմ զետեղված են փաստագրական տվյալներ և գնահատականներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նախապատմության, իրավական ասպեկտների և ընթացող բանակցային գործընթացի վերաբերյալ: Հեղինակներն այժմ նախապատրաստում են տպագրության գրքի անգլերեն տարբերակը:
Այն միտված է հասարակական լայն շրջանակների իրազեկության բարձրացմանը Ղարաբաղյան հակամարտության մասին՝ ծառայելով որպես տեղեկատվական ուղեցույց։
Գրքի առանձին բաժնում զետեղված է ղարաբաղյան հակամարտության մասին «10 հարց ու պատասխան» հավելվածը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Բացի գրքույկի տպագրությունից` հեղինակները պատրաստել են «10 հարց ու պատասխան» տարբերակն առանձին բուկլետների տեսքով, ինչպես նաև գրքի DVD տարբերակը: Պատրաստ են տպագրության նաև բուկլետների ֆրանսերեն ու թուրքերեն տարբերակները։
