ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թեքեյան կենտրոնին էլ ճնշեցին
ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն 10-ը օր առաջ և՛ բանավոր, և՛ գրավոր կերպով դիմել էր Թեքեյան կենտրոնին, որպեսզի նրանք դահլիճ տրամադրեն՝ կլոր սեղան անցկացնելու համար։ Թեքեյան կենտրոնի ադմինիստրատոր Լևոն Թադևոսյանը համաձայնություն էր տվել այսօր ժամը 1-ին անցկացնելու կլոր սեղանը։
Սակայն քննարկումից 1 ժամ առաջ Թեքեյան կենտրոնից զանգահարել են Քաբանտարկյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանին և տեղեկացրել, որ իրենք չեն կարող տարածք տրամադրել, քանի որ դահլիճում ինչ–որ ջրի խողովակ է պայթել։ Երբ քննարկման մասնակիցները հավաքվեցին, Վարդան Հարությունյանը տեղեկացրեց այդ ամենի մասին և ասաց, որ անձամբ տեսել է դահլիճը, որտեղ ջրի հետք անգամ չի եղել։ Վարդան Հարությունյանի խոսքով, հավանաբար, Թեքեյան կենտրոնի աշխատակազմին հանդիմանել են, որ նրանք համարձակվել են թույլ տալ Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեին կլոր սեղան անցկացնել։
Տեղեկացնենք, որ կլոր սեղանի ժամանակ քննարկվելու էին քաղաքական բանտարկյալներին և քաղաքական հալածյալներին վերաբերվող հարցեր ։ Իսկ հիմնական զեկուցող՝ փաստաբան Հովիկ Արսենյանը, պետք է խոսեր նաև հայտնի ,7-ի գործե–ի մասին։ Ի դեպ, մինչ Թեքեյան կենտրոնին դիմելը, Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն դիմել էր նաև «Արմենիա Մարիոթ», «Կոնգրես» հյուրանոցներին, ինչպես նաև Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնին, որոնք նույնպես հրաժարվել էին դահլիճ տրամադրել՝ պատճառաբանելով, թե ազատ տեղ չունեն։
Իսկ քննարկմանը հրավիրված ՀՀ–ում գործող դեսպանատներից և միջազգային կազմակերպություներից կլոր սեղանին մասնակցելու էր եկել միայն ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը։
