ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թուրքիան էլի նախապայման է դնում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդանն այսօր ժամանել է Ստամբուլ, որտեղ հանդիպելու է իր թուրք գործընկեր Ալի Բաբաջանի հետ և մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների հանդիպմանը։
Սպասվում է, որ Նալբանդյանը և Բաբաջանը կքննարկեն երկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարցը։
Թուրքական աղբյուրների համաձայն, երկու նախարարները կքննարկեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։ Թուրքիան պատրաստվում է հատուկ առաջարկ անել Հայաստանին. Մեր հարևան երկիրը պատրաստվում է լիազոր դեսպան ուղարկել Հայաստան առանց, սակայն, դիվանագիտական առաքելություն բացելու, եթե իհարկե, Հայաստանը համաձայնի ձևավորել 1915թ.–ի իրադարձությունները ուսումնասիրող պատմաբանների խումբ:
