ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ծեծողներից մեկը կամավոր ներկայացել է
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ոստիկանության բաժանմունք է ներկայացել լրագրող Էդիկ Բաղդասարյանին ծեծի ենթարկելու համար կասկածվող անձը։
Ըստ նրա` ոստիկանության Կենտրոն բաժանմունք ներկայացած ոմն Կարեն Հարությունյանը հրաժարվում է ցուցմունք տալ։ Կարեն Հարությունյանը հենց այն մարդն է, որին իրավապահ մարմինները որոնում էին Բաղդասարյանի վրա հարձակման կասկածանքով, որի բանավոր դիմանկարը կազմվել էր օրեր առաջ։
Հիշեցնենք, որ Հետաքննող լրագրողների ասոցիացիայի ղեկավար Է.Բաղդասարյանի վրա հարձակումը տեղի էր ունեցել նոյեմբերի 17-ին։ Բաղդասարյանն ստացել էր մարմնական վնասվածքներ, այդ թվում` ուղեղի ցնցում։
Source Url:
