ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
10 ամսում` 322 զոհ
2008 թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում Ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում 322 մարդ է զոհվել, ինչը 7,7 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տարածած տեղեկությունների համաձայն, միայն հոկտեմբեր ամսին ՃՏՊ-ի արդյունքում 37 մարդ է զոհվել։
Վիճակագրության արդյունքներով, ընթացիկ տարվա 10 ամսում ՃՏՊ-ում վնասվածքներ է ստացել 2552 մարդ, այդ թվում 257 մարդ՝ հոկտեմբերին։
Վիճակագրական տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գրացվել է 1794 ՃՏՊ, ինչը 13,5 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ընդ որում միայն 2008 թ.-ի հոկտեմբերին 207 ՃՏՊ է գրանցվել:
Source Url:
