ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Յոթի գործը գնաց դատարան
ՀՀ Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է նախնական կալանքի տակ գտնվող 7 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությունը:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրյալներ Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ և 300-րդ հոդվածի 1-ին մասերով, Մյասնիկ Մալխասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ, 300-րդ հոդվածի 1-ին մասերով և 38-316-րդ հոդվածի 2-րդ մասով, Սասուն Միքայելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ, 300-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:
Քրեական գործն ուղարկվել է Երևանի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:
