ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դիտարկում Մարտունու շրջանում
Դեկտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից հարավ-արևելյան ուղղությամբ։
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/Անջեյ Կասպշիկը։ Առաքելության կազմում էին նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Փիթեր Քին /Մեծ Բրիտանիա/ և Անթալ Հերդիչը /Հունգարիա/։
Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի։ Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
