Աշխատավարձերի բարձրացումը՝ մեկ տարր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ դատավորների աշխատավարձի բարձրացումը դատական ոլորտում բարեփոխումների իրագործման տարրերից մեկն է։

Ըստ նրա, հարկ է հրաժարվել մտածելակերպի սպեցիֆիկ կարծրատիպերից։ «Ես խորհուրդ կտայի հրաժարվել մտածելակերպի կարծրատիպերից։ Եթե ԶԼՄ-ներում հայտնվում է նոր կարծրատիպ, ինչպես «բարձրացնում են աշխատավարձը, որպեսզի կաշառք չվերցնեն», ապա դա չի նշանակում, որ այդ մոտեցումը ճիշտ է։ Մենք ոչ մի դեպքում չենք ղեկավարվում այդ նշանաբանով։ Ես հայտարարել եմ խորհրդարանում, որ դատավորների աշխատավարձների բարձրացումն այդ ոլորտի բարեփոխումների տարրերից մեկն է։ Հայաստանում աշխատավարձի բարձրացում նախատեսվում է նաև գործունեության այլ ոլորտներում», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։

2009 թվականից Հայաստանում դատավորների աշխատավարձը կկազմի 440 հազար դրամ՝ ներկա 220 հազ. դրամի փոխարեն։