Նոր կից մարմիններ

ՀՀ կառավարությունը հինգշաբթի իր արտագնա նիստի ժամանակ որոշել է բնապահպանության, գյուղատնտեսության, արդարադատության, սպորտի և երիտասարդության հարցերի, տրանսպորտի և կապի, քաղաքաշինության նախարարներին կից սահմանադրական կոլեգիաներ ստեղծել։

ՀՀ կառավարության որոշման համաձայն, կոլեգիաները ստեղծվել են նախարարությունների առջև դրված առաջադրանքների ու գործառույթների արդյունավետ իրականացման համար։

Կառավարության որոշման համաձայն, կոլեգիաները աջակցում են նախարարությունների գործողությունների ռազմավարական ծրագրմանը, քաղաքական որոշումների ընդունմանը, ռազմավարական ծրագրերի իրականացմանն ու ապահովում քաղաքացիական հասարակության մասնակցությունը նախարարությունների գործունեությունում։