Հակոբ Հակոբյանը բժշկական օգնության կարիք ունի

Մարդու իրավունքների Պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ
է ուղղել ՀՀ Արդարադատության նախարար Գ. Դանիելյանին
կալանավորված Հակոբ Հակոբյանին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ.



«Հարգելի պարոն Դանիելյան,



ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանք կրող Հակոբ Հակոբյանի փաստաբանը, ինչպես նաև
քաղ. Արմեն Խաչատրյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղած բանավոր դիմումով
հայտնել են Հակոբ Հակոբյանի առողջության վատթարացման մասին:

Դիմումատուները հայտնել են նաև, որ Հ. Հակոբյանը ցանկանում է, որպեսզի իրեն
հետազոտի և բուժ. օգնություն տրամադրի իր անձնական բժիշկը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում եմ հնարավորություն տալ, որպեսզի Հ.
Հակոբյանին հետազոտի և բուժման հետագա ընթացքը իր հսկողության ներքո պահի նրա
անձնական բժիշկը:»