ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կունենանք բուսական եւ կենդանական աշխարհի մոնիտորինգ
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ հաստատվել է բուսական և կենդանական աշխարհի պետական մոնիտորինգի կազմակերպման և իրականացման կարգերը: Որոշումների ընդունման նպատակը ռեժիմային դիտարկումների, գնահատման, արձագանքման և կանխատեսման համակարգի միջոցով ՀՀ տարածքի բուսական ու կենդանական աշխարհի բազմազանության, դրանց պաշարների պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման ապահովման համար, բուսական ու կենդանական տեսակների և համակեցությունների, բույսերի աճելավայրերի ու կենդանիների ապրելավայրերի, բնադրավայրերի, միգրացիայի ուղիների վիճակի քանակական և որակական փոփոխությունների բացահայտումն է: Նշվել է, որ բուսական ու կենդանական աշխարհի պետական մոնիտորինգի վարմամբ կապահովվի ՀՀ տարածքի բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը, ինչը կօգտագործվի կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացման նպատակներով, ինպես նաև կնպաստի բուսական ու կենդանական աշխարհի պետական կադաստրի վարմանը: Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ժամկետում ընդունել բուսական և կենդանական աշխարհի պետական մոնիտորինգի վարման մեթոդական ուղեցույցները:
