Կունենանք նաեւ ֆինանսական «օմբուդսմեն»

Հայաստանը ԱՊՀ երկրներից միակն է, ում հաջողվել է ստեղծել ֆինանսական հաշտարաի ինստիտուտ: Ֆինանսական հաստատություններում սպառողներին շահերը պաշտպանող օմբուդսմենի գրասենյակըª հաշտարար Փիրուզ Սարգսյանի գլխավորությամբ, գործունեությունն սկսում է այսօրվանից: Հաշտարարին կկարողանան դիմել միայն ֆիզիկական անձինք, ովքեր պահանջներ ունեն բանկերից, վարկային կազմակերպություներից, ապահովագրական ընկերություններից, ապահովագրական բրոքերներից, ներդրումային ընկերություններից, գրավատներից, արտարժույթի առք ու վաճառք իրականացնող անձանցից:

Ֆիզիկական անձինք նախ ծագած խնդիրը պետք է փորձեն լուծել ֆինանսական կառույցում, և միայն ոչ բավարար պատասխան կամ լուծում ստանալուց հետո դիմեն հաշտարարին: Հաշտարարը իրավասու է քննել պահանջները, որոնց համար հիմք է հանդիսացել ֆինանսական կառույցների գործողությունները 2008թ. օգոստոսի 2-ից հետո («Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի մտնելու օրն է), 10 մլն չգերազանցող գույքային պահանջները: