ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ստեղծվել է Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե
Փաստելով այն իրողությունը, որ Հայաստանի իշխանությունների կողմից արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար, Մարտական խաչի ասպետ, Լիբանանի քաղաքացի Ժիրայր
Սեֆիլյանին հանիրավի չի տրամադրվում Հայաստանի հանրապետության քաղաքացիություն,
ուստի Ժիրայր Սեֆիլյանի իրավունքները հետապնդելու, ժողովրդի կողմից վերջինիս
քաղաքացիություն շնորհածը իրավականորեն ամրագրելու համար, 2009 թվականի հունվար
ամսին Ժիրայր Սեֆիլյանի զինակիցների և համախոհների կողմից ստեղծվեց Ժիրայր
Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե:
Կոմիտեն նպատակ է հետապնդում պաշտպանելու բոլոր այն հայորդիների իրավունքները,
որոնք վաստակել են որպես հայ, որպես հայրենիքին ծառայություններ մատուցած անձիք
ունենալ ՀՀ քաղաքացիությունը փաստող անձնագիր:
Կոմիտեի գործունեությունը ծավալվելու է ՀՀ օրենսդրական
դաշտում, միաժամանակ նաև միջազգային իրավունքի շրջանակներում:
