Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը փրկում է Թեղուտի անտառը

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով, որն արգելակում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակման ծրագրի իրագործումը, Թեղուտի անտառում, գործանականում, դադարեցվել է ծառահատումը: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Armenian Copper Programme մետալուրգիական ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը:

«Թեղուտում առայժմ լիարժեք ֆինանսավորում չի ստացվել, և մենք առայժմ իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ», - ասել է նա: Ընկերության տնօրենը նշել է, որ անցյալ տարի Թեղուտի անտառում հատվել է 20 հա, թեև համաձայնեցվել էր 35 հա: Այսօրվա դրությամբ հատվել է 21 հա:

Հիշեցնենք, որ առաջիկա 12 տարում Թեղուտում նախատեսվում է 157 հա ծառահատում: