ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
7-ի գործով հաջորդ դատական նիստը ապրիլի մեկին է
2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ
այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը,
քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի Ալեքսանդր Արզումանյանի և մյուսների` ՀՀ
քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և մյուս հոդվածներով, կայացրել է
որոշում, որով բավարարել է մեղադրողի կողմի միջնորդությունը` ՀՀ քրեական օրենսգրքի
225-րդ և 300-րդ հոդվածների փոփոխությունների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի կողմից
ընդունված համապատասխան օրենքի կիրառման հետ կապված նշված քրեական գործով
ամբաստանյալների մեղադրանքները փոփոխելու համար ժամկետ տրամադրելու մասին: Այս
մասին հայտնեցին վճռաբեկ դատարանից:
«Մասնավորապես, քննարկելով վերոնշյալ միջնորդությունը, դատարանը պարզել է, որ ՀՀ
Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու
մասին» ՀՀ օրենքը, որը սույն թվականի մարտի 20-ին ստորագրվել է ՀՀ Նախագահի կողմից:
Բացի այդ, նկատի ունենալով, որ նշված օրենքը մեղմացման առումով առնչվում է սույն
քրեական գործով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներին, իսկ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի համաձայն, եթե առաջին ատյանի դատարանում
դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը
խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են
եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել
մինչդատական վարույթում, և եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն
տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու,
ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր
մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ
միջնորդություն, ուստի դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
313-րդ հոդվածով, գտել է, որ մեղադրող կողմի վերոնշյալ միջնորդությունը ենթակա է
բավարարման և հետաձգել է նշված քրեական գործով դատական նիստը, նշանակելով այն 2009
թվականի ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին»,-նշված է Վճռաբեկ դատարանի տարածած
տեղեկանքում:
