ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատավճիռն անփոփոխ մնաց
«2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ այսօր Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի նոյեմբերի 10-ի դատավճիռը, որով Վարդգեզ Լիվանի Գասպարին մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» նախատեսված հանցանք կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման` 1 տարի ժամկետով:
Վերաքննիչ բողոքը բերվել էր Վ. Գասպարիի շահերի պաշտպան` Ա. Զաքարյանի կողմից»,-այս մասին հայտնեցին Վճռաբեկ դատարանից:
Source Url:
