ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ժիրայր Սեֆիլյանի իրավունքների պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
31.03.09թ. ք.Երևան
«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի
պաշտպանության կոմիտեն» հետամուտ է Հայաստանի
Հանրապետության իրավասու մարմինների կողմից Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն
չշնորհելու անընդունելի որոշումը փոխելուն:
Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելուն աջակցություն են հայտնել Երևան
քաղաքի պատվավոր քաղաքացիներ Գուրգեն Դալիբալթայանը, Արկադի Տեր-Թադևոսյանը,
Վարդուհի Վարդերեսյանը, Ալբերտ Ազարյանը, Հակոբ Հակոբյանը, Սոս Սարգսյանը, Վլադիմիր
Մսրյանը, Ջիվան Գասպարյանը, Պերճ Զեյթունցյանը, Մարտին Վարդազարյանը, Ազատ
Գասպարյանը:
Քաղաքացիություն շնորհելուն զորակցել են նաև Երևանի պատվավոր քաղաքացիներ Սեն
Արևշատյանը, Սվետլանա Գրիգորյանը, Երվանդ Ղազանչյանը, Ալեքսանդր Հարությունյանը,
Էդվարդ Միրզոյանը, Վիլեն Հակոբյանը, Հայրապետ Գալստյանը, Հարություն Քեհեյանը, Լևոն
Մալխասյանը:
«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության
կոմիտե»
