ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ստեղծվել է արագ արձագանքման խումբ
Հաշվի առնելով, որ տարեցտարի ավելանում են ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ ճնշումների, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերը՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը ձեւավորել է նման իրավախախտումների արագ արձագանքման խումբ, որի կազմում ընդգրկված են լրագրողական եւ իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ: Գործում է «թեժ գիծ», որով հնարավոր կլինի
օպերատիվ կերպով ահազանգեր ստանալ այդ փաստերի մասին: Արագ արձագանքման խումբը կմեկնի դեպքի վայր, կպարզի հանգամանքները եւ կնախապատրաստի նյութեր՝ հետագա քայլերի համար:
Արագ արձագանքման խմբի «թեժ գծի» հեռախոսահամարն է՝ 093 10 70 85:
Էլեկտրոնային փոստ՝
cpfe.armenia@gmail.com
Source Url:
