Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց դիտորդների ցանկը

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝

«Այսօր գումարված նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ղեկավարվելով
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 11 մասի 4-րդ կետով և
հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության կողմից հրավեր է ուղարկվել Եվրոպայի խորհրդի
տեղական և տարածքայի իշխանությունների կոնգրես, որոշում ընդունեց 2009 թ-ի մայիսի
31-ի Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու
համար հրավիրել ԵԱՀԿ անդամ-պետությունների դեսպաններին, Հայաստանի
Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, ԵԱՀԿ երևանյան
գրասենյակի ղեկավարին, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի գլխավոր
քարտուղարի հատուկ ներկայացուցչին, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության
(IFES) հայաստանյան մասնաճյուղի ղեկավարին, ինչպես նաև ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահին:»