ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կանանց նկատմամբ բռնությունը. Եվրոպայի խորհրդի արշավը նոր մակարդակում
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերրի Դեյվիսի հայտարարությունը
«Այսօր Եվրոպայի խորհուրդը սկսել է մշակել մի նոր համաեվրոպական կոնվենցիա կանանց նկատմամբ բռնության դեմ գործողությունների մասին։ Վերջին երկու տարիներին մենք աշխատել ենք խախտե; լռությունը և վերջ դնել անտարբերությանը, իսկ այժմ մենք գործի ենք անցնում։
Կանանց նկատմամբ ներառյալ ներընտանեկան բռնությունը կանխարգելող և դրան դեմ պայքարող ժամանակավոր հանձնաժողովի անդամները հանդիպում են Ստրասբուրգում՝ քննարկելու իրավական պարտադիր ուժ ունեցող ապագա պայմանագրի շրջանակները։ Կանանց նկատմամբ, այդ թվում նաև ներընտանեկան, բռնության դրսևորումները շատ առանձնահատուկ են դրանց զոհերի, հանցագործների և այն հանգամանքների առումով, որոնցում դրանք կատարվում են։ Ահա թե ինչու կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը պահանջում է առանձնահատուկ մոտեցում, և սա է Եվրոպայի խորհրդի նոր կոնվենցիայի հիմքը։ Նպատակն է ստեղծել միջազգային և իրավական պարտադիր ուժ ունեցող շրջանակներ ներպետական օրենսդրության և քաղաքականության իրականացման համար` հիմքում ունենալով Եվրոպայի խորհրդի մշտական մոտեցումը՝ պաշտպանել, կանխարգելել և դատական կարգով հետապնդել»։
