ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դասընթացն ավարտվեց
Այսօր ՀՀ Ոստիկանական Ակադեմիայում տեղի ունեցավ «Մարդու իրավունքները` խոշտանգումների կանխարգելում և ազատության իրավունք» դասընթացի փակումը:
Դասընթացը մեկնարկել էր 2009թ. փետրվարի 24-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ: Դասընթացի ընթացքում Ոստիկանական ակադեմիայի 25 ուսանողներ հնարավորություն ունեցան լսել դասախոսություններ ՀՀ լավագույն մասնագետ իրավաբանների, փաստաբանների և իրավապաշտպանների կողմից: Դասախոսությունների թեմաներն էին մարդու իրավունքները, մասնավորապես, խոշտանգումների կանխարգելումը, ազատության և արդար դատավարության իրավունքները:
Հանդիսավոր փակման արարողությանը Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտ ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը Մասնակցության վկայականներ հանձնեց դասընթացի մասնակիցներին, ներկա էին Ոստիկանական Ակադեմիայի և ՀՀ Ոստիկանական վարչության ներկացուցիչները:
