Առաջին մունիցիպալ ընտրությունները Երևանում. Եվրոպայի խորհրդի կոնգրեսի նախընտրական առաքելությունը

Երևանում ավագանու առաջին ընտրությունների կապակցությամբ, որը կանցկացվի 2009թ. մայիսի 31-ին, Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների 3 հոգուց կազմված պատվիրակությունը կայցելի Հայաստանի մայրաքաղաք։

Այս ընտրությունները 2005թ. Հայաստանի Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններին նախորդող առաջին նմանօրինակ ընտրություններն են։ Այս փոփոխությունները Երևանին տվել են «համայնքի» կարգավիճակ, հնարավորություն ստեղծելով քաղաքի ավագանու ընտրության՝ ուստիև քաղաքապետի ընտրության համար, որը նախկինում նշանակվում էր Կառավարության կողմից։

Կոնգրեսի փոխնախագահ Ֆաբիո Պելեգրինի (Իտալիա,), Միշել Գիգանը (Ֆրանսիա) և Նայջել Մերմագենը (ՄԹ) հանդիպումներ կունենան քաղաքապետի պաշտոնի թեկնածուների, կառավարության, ընդդիմության և ընտրական մարմինների անդամների, Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, ինչպես նաև լրատվամիջոցների և ՈԿԿ-ների հետ։