ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հարձակում «Ընդդեմ իրավական կամայականության» հկ գրասենյակի վրա
Ինչպես մեզ հայտնեցին «Ընդդեմ իրավական կամայականության» հկ գրասենյակց, 2009թ. ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել Երևան քաղաքի Արշակունյաց 6 հասցեում գտնվող «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակը: Ականատեսների վկայությամբ հարձակումը տեղի է ունեցել ժամը մեկի սահմաններում:
Առավոտյան, իրավական խնդիրներ ունեցող քաղաքացիների փոխարեն կազմակերպության աշխատակիցներին են դիմավորել գրասենյակի դռան կոտրված ապակիներն ու հանցագործության գործիք ծառայած մեծ քարը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկում հանցագործների ինքնությունը և դեպքի մանրամասները բացահայտելու ուղղությամբ:
Նման միջադեպերը վկայում են այն մասին, որ քաղաքացիներին իրավական աջակցություն ցուցաբերող, ինչպես նաև կամայականությունների դեմ պայքարող հասարակական կազմակերպությունները միշտ էլ թիրախ են հանդիսանում անօրեն գործողություններ իրականացնողների համար:
