Արմեն Հարությունյանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ

Ս.թ-ի հունիսի 16-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովիհամազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին:

Հանդիպման ընթացքում համազեկուցողների հարցերը վերաբերել ենհամաներմանը, մարտի մեկի դեպքերի հետ կապված քրեականգործերում ներգրավված վկաների խնդիրներին. ինչպես նաևփաստահավաք խմբի գործունեությանը:

Արմեն Հարությունյանը համազեկուցողներին ներկայացրել է իրդիրքորոշումը համաներման վերաբերյալ, նշելով, որ համաներումըպետք է տարածվի մարդկանց լայն շրջանակի վրա' նեռարյալ մարտի1-ի դեպքերի հետ կապված ազատազրկված բոլոր քաղաքացիները: Հակառակ դեպքում համաներումը չի նպաստի հասարակականհամերաշխության ձևավորմանը:

Վկաների հետ կապված խնդիրները քննարկելիս Պաշտպանը նշել է, որդեռևս 7-8 ամիս առաջ խոսել է այն մասին, որ Պաշտպանի գրասենյակըստանում է բանավոր բողոքներ վկաների նկատմամբ ապօրինիմեթոդների կիրառման վերաբերյալ, սակայն Հատուկ քննչականծառայությունը և Գլխավոր դատախազությունը պատշաճ ուշադրությունչեն դարձրել այդ հաղորդումներին' արդյունքում վկաները հրաժարվումեն իրենց ցուցմունքներից դատարանում։

Պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար ՎահեՍտեփանյանը համազեկուցողներին ներկայացրել է իր դիրքորոշումըփաստահավաք խմբի գործունեության վերաբերյալ: