ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ազատեցին քաղաքական որոշման արդյունքում
Սասուն Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել իր պաշտպանյալի նկատմամբ այսօր հրապարակված դատավճիռը, որով ԱԺ պատգամավորը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Փաստաբանը կարծիք է հայտնել, որ մյուս քաղբանտարկյալներն ազատ են արձակվել քաղաքական որոշման և ոչ թե համաներումը կիրառելու արդյունքում։ Ինչ վերաբերում է իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խիստ պատժին, Հովիկ Արսենյանը հայտնել է հետևյալը։
«2008թ. մարտի 12-ի երեկոյան, երբ Սասունին ձերբակալել էին, նա կամովին հայտնել էր զինամթերքի գտնվելու վայրը, սակայն դատավարական անհրաժեշտ թղթավորում չկատարելու հետեւանքով այդ հոդվածները նրա վրա գրեցին: Այսինքն' մեղսագրեցին արարք, երբ այդ հոդվածի 5-րդ մասն ասում է' կամովին հանձնելու դեպքում ազատվում է քրեական պատասխանատվությունից: Սա արհեստածին մեղադրանք է եւ կարծում եմ, իրենց տգիտության արդյունքը։ Անմեղության կանխավարկածը հաշվի չեն առել»:
