Նիկոլ Փաշինյանը կրկնակի կալանքի տակ

Կենտրոն եւ Նորք Մարած համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ բավարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը որպես կալանք ընտրելու մասին Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Ըստ դատարանի որոշման Նիկոլ Փաշինյանը նվազագույնը 2 ամիս կգտնվի կալանքի տակ։

Մինչ դատական նիստը Նիկոլ Փաշինյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը համոզմունք էր հայտնել, որ «Այժմ, կատարվում է դատարանի որոշման վերաքննություն, իսկ քանի որ Փաշինյանի նկատմամբ կալանքը ընտրված էր բացառապես հետախուզման մեջ գտնվելու հանգամանքով, հետևապես նրա ներկայանալուց հետո այդ հիմքն այլևս վերացել է: Նշանակում է' նրան հետագա կալանքի տակ պահելու որևէ հիմք այլևս չկա»։