Նիկոլ Փաշինյանի գործը դատարանում

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախպաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան։ Քրեական գործը վարույթ ընդունելուց հետօ 15 օրյա ժամկետում դատարանը նիստ նշանակելու մասին որոշում կընդունի։

Հետընտրական իրադարձությունների առնչությամբ հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը ընդհատակից դուրս եկավ և իրավապահներին կամավոր հանձնվեց հունիսի վերջին։ Նրան մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու» մեջ: Նշված հոդվածներով «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրին սպասվում է մինչև 4-ից 10 տարվա ազատազրկում։

Հունիսի 19-ին Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշման համաձայն' պատժից ազատվում են մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ առավելագույնը 5 տարվա ազատազրկման դատապարտվածները:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր դեռևս 2009-ի օգոստոսի 5-ին և Փաշինյանի փաստաբանները իրենց տրված ժամկետում՝ մինչև սեպտեմբերի 18-ը ծանոթացել են քրեական գործի նյութերին։