ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հասարակական դիտորդական խմբի հրատապ հաշվետվությունը
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եվ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 15.10.2009 հրատապ հաշվետվություն է ներկայացրել Արդարադատության նախարան Գեւորգ Դանիելյանին «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտման վերաբերյալ։ Հրատապ հաշվետվությունն կազմվել էր Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանից և Երվանդ Վարոսյանից ստացած դիմումով կատարած այցելության հիման վրա։
Ըստ սահմանված կարգի, նախարարությունը պարտավոր էր 3 օրվա ընթացքում պատասխանել հաշվետվությանը, սակայն մինչ օրս խումբը պատասխան չի ստացել։
Ներկայացնում ենք նաեւ 07.09.2009 թվականի հրատապ հաշվետվությունը եւ 09.10.2009 նախարարի արձագանքը։
Հասարարական դիտորդական խմբի 15.10.2009 հրատապ հաշվետվությունը (pdf, 310 kb)
Հասարարական դիտորդական խմբի 07.09.2009 հրատապ հաշվետվությունը եւ նախարարի պատասխանը (pdf, 610 kb)
