ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վկաներն ակնհայտ սուտ ցուցմունքներ են տալիս
Նիկոլ Փաշինյանի երեկվա դատավարությունն անցավ բավականին ուրախ մթնոլորտում։ Դահլիճում բարձր տրամադրությունն ապահովեւմ էին դատախազության կողմից հրավիրված վկաները, որոնք, եթե անգամ իրենց դասը մինչև դատարան գալը սերտում են, ապա դատարանի դահլիճում ամեն ինչ մոռանում են։ Հարցաքննված երեք վկաները ցուցմունքներ տվեցին Փաշինյանին առաջադրված 225 հոդվածի(զանգվածային անկարգությունների կազմակերպում) շուրջ։
Վկամերից առաջինը՝ Հարությու Փարիշյանը պատմեց 2007թ. մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին, Մյասինկյանի արձանը փոխարինել էր Շահումյանի արձանով, տեղի ունեցող հանրահավաքի տարածքում ոստիկաններ չէր տեսել, Նիկոլ Փաշինյանը կոչեր էր հնչեցնում Շահումյանի արձանի հարթակում կանգնած և այսպես շարունակ։ Տպավորություն էր, թե վկան ոչ տեսել և ոչ էլ լսել էր մասրտիմեկյան իրադարձությունների մասին։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը «կողմնորոշիչ» հարց ուղղեց վկային.«Ձեզ կողմնորոշելու համար ուզում եմ հիշեցնել, որ այժմ 2009թ-ն է, ըստ այդմ ճշտեք, թե որ թվի մասին եք դուք խոսում»։ Սակայն վկան ասաց, որ շատ ժամանակ է անցել և ինքը չի հիշում, թե որ թվի մասին է խոսքը։
Վկա Բեգլարյան Էմման պատմեց, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ էր եկել, քանի որ իրեն ասել էին, թե օգնություն են բաժանելու։ Վկայի խոսքն ընդհանրապես չէր հասկացվում, ամբողջական որևէ նախադասություն չկարողացավ արտաբերել, սակայն, երբ մեղադրողը հակասություններ արձանագրեց նրա խոսքում և դատարանին միջնորդեց ընթերցել նրա գրավոր ցուցմունքը, պարզվեց, որ վկան տիրապետում է կատարյալ հայերենի։ Վկան չկարողացավ ներկայացնել իր նախաքննական ցուցմունքը։ Վկան ընդհանրապես ժամանակի զգացողություն չուներ։ Օրինակ, նա ասաց, որ Թոխմախից Մյասնիկյանի արձանի մոտ էր հասել հինգ րոպեում։։ Նրա դատարանում ներկայացրած ժամանակահատվածում Նիկոլ փաշինյանը ելույթ չի ունեցել։ Սակայն ամենացնցողը դատարանում նրա «ինքնախոստովանական» ցուցմունքներն էին։ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանի հարցերին պատասխանելիս, վկան խոստովանեց, որ մասնակցել է Լևոն Տեր Պետրոսյանի տան դիմաց կազմակերպած ցույցերին։ «Ինձ գումար էին խոստացել, բայց չտվեցին», ասաց վկան։ Էմմա Բեգլարյանը վկայություն էր տվել նաև «Յոթի գործի» շրջանակներում քննվող նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի և Վանո Սիրադեղյանի թիկնապահ Սուրեն Սիրունյանի մասով։
Մյուս վկան՝ Լիգիա Մեսրոպյանը ցուցմունքներ տալիս վերապրոմ էր մարտիմեկյան իրադարձությունները և հայտնվել էր էմոցիոնալ և անհավասարակշիռ վիճակում։ Նրան ուղեկցում էր վախի զգացումը և շարունակ կրկնում էր.«Ես միտինգ ընդհանրապես չեմ գնացել, պատահական եմ այդտեղ գտնվել»։ Այս խոսքն այնքան կրկնվեց, որ դատավորը ստիպված էր նրան ասել.«Ձեզ այստեղ ոչինչ չի սպառնում»։ Վկա Մեսրոպյանը պատմեց, որ իրենց տուն ոստիկաններ են եկել և պարտադրել գնալ դատախազություն ու ցուցմունք տալ։ «Գնացի, որ պրծնեմ այդ ամեն ինչից»։ Ըստ էության, վկան պատմեց, որ լսելէ, թե իբր Նիկոլը անհնազանդության կոչեր է արել, թե ումից՝ վկան չկարողացավ հստակեցնել։ Նա հստակ նշեց, որ Փաշինյանը հավաքվածներին հանգստության կոչեր է արել։
«Զարմացած եմ, որ այս վկաները մեղադրող կողմի համար իրական վկաներ կարող են հանդիսանալ։ Ի՞նչ է ակնկալում մեղադրող կողմն այս վկաներից։ Գոնե բերեին վկաներ, որոնք ներկա են գտնվել դեպքերին, որպեսզի այսքան ակնհայտ սուտ ցուցմունքնմեր չտային »,դատական նիստից հետո ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։
Վկաները իրադարձությունները ներկայացնում էին աղավաղված։ Փաստաբանն ասում է, որ նրանց գրավոր ցուցմունքները բոլորովին այլ բան են նկարագրում։ Նրանք պատրաստված չէին այս դատական նիստին։
«Նրանք պատրաստված էին իրենց նախաքննական ցուցմունքների սահմաններում վկայություն տալ և պատահական չէր այն, որ վկան շարունակ կրկնում էր, խնդրում եմ միայն իմ ցուցմունքի սահմաններում հարցեր տաք։ Սրանք այն վկաներն են, որոնք չեն կարող դատարանում օբյեկտիվ ցուցմունք տալ», պարզաբանեց փաստաբանը։
