ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վահագն Գևորգյանի դատը հետաձգվեց
Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է ընդդիմադիր ակտիվիստ Վահագն Գեւորգյանի գործով բողոքի քննությունը: Առաջին ատյանի դատարանը 18-ամյա Վահագնին դատապարտել էր քրեական օրենսգրքի 136-րդ եւ 316-րդ հոդվածների 1-ին մասերով' «վիրավորանք» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ սահմանվել էր 1 տարի ազատազրկում եւ 80 հազար դրամ տուգանք, սակայն երիտասարդն ազատվել էր պատժի կրումից համաներման միջոցով:
«Հիմա» երիտասարդական շարժման անդամ Վահագնը դեռևս համաներման կիրառումից հետո ասել էր, թե ինքն արդարության է հասնելու դատական այլ ատյանների միջոցով: Դատարանում նրա շահերը ներկայացնող փաստաբան Վարդուհի Էլբակյանը Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ Վահագնի գործով որպես տուժող եւ վկաներ էին անցնում ոստիկանության աշխատակիցները, որոնց ցուցմունքները հակասական էին։:
