ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
16–օրյա պայքար ընդդեմ բռնությունների
Այսօր, Մակ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել է միջոցառումների շարք՝ ընդդեմ կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների։ Ակցիայի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում և մայրաքաղաքում կանցկացվեն տարբեր միջոցառումներ: Արդեն այսօր' կանանց դեմ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ, Երևանի կենտրոնում տեղի կունենա երթ:
Մարիա Դոցենկոն լրագրողներին ներկայացրել է նաև տվյալներ աշխարհում կանանց դեմ իրականացվող բռնությունների վերաբերյալ, որոնք առաջացնում են փորձագետների անհանգստությունը։ Նա նշել է, որ աշխարհում յուրաքանչյուր երեք կանանցից մեկը կյանքում գեթ մեկ անգամ ենթարկվում է բռնության, իսկ հինգ կանանցից մեկը դառնում է բռնաբարության կամ բռնաբարության փորձի զոհ:
Փորձագետն ասել է, որ ՄԱԿ-ն աջակցում է բոլոր ջանքերին, որոնք իրականացվում են այս ոլորտում Հայաստանի կառավարության, այլ կազմակերպությունների, լրատվամիջոցների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կողմից:
