ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ո՜չ կանանց դեմ բռնություններին
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվա առթիվ
Գլխավոր ասամբլեայի նոյեմբերի 25-ի Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվա ընդունումից հետո ընկած տաս տարիների ընթացքում ներգրավման շրջանակը ընդլայնվել է: Նորանոր խմբեր ու անհատներ, այդ թվում տղամարդիկ ու տղաներ, են միանում կանանց մարդու իրավունքների այս կոպիտ խախտումների կանխմանն ու դիմակայմանն ուղղված ճիգերին: Նշանակալից առաջընթաց կա նաև ազգային մակարդակում, քանի որ շատ երկրներ ընդունել են օրենքներ ու գործողությունների համընդհանուր ծրագրեր:
Այնուամենայնիվ առջևում դեռ շատ անելիք կա: Յուրաքանչյուր երկրում կանայք և աղջիկները շարունակում են ենթարկվել բռնության, որն անսահման տառապանքների պատճառ է դառնում: Նման բռնություները հօդս են ցնդեցնում զարգացումը, անկայունություն ստեղծում և նվազ մատչելի դարձնում խաղաղության ձեռքբերումը: Մենք պետք է հաշվետվություն պահանջենք բռնության համար, կոնկրետ քայլեր ձեռնարկենք վերջ տալու անպատժելիությանը: Մենք պետք է ունկնդրենք ու սատարենք գոյատևողներին:
Մեր նպատակը պարզ է. վերջ տալ այս աններելի հանցագործությանը, լինի դա բռնաբարություն, որպես պատերազմի հետևանք, ընտանեկան բռնություն, սեռային տրաֆիքինգ, այսպես կոչված "պատվի" ոճիր, թե գենային ամլացումներ/ստերիլացումներ: Մենք պետք է հիմնովին արմատախիլ անենք այս բռնությունները' վերացնելով խտրականությունը և փոխելով այն մտածելակերպը, որն այն ամրագրում է:
"Համախմբվենք վերջ տալու կանանց նկատմամբ բռնությանը" քարոզարշավը, որը ես մեկնարկեցի անցյալ տարի, նոր լիցք է տալիս ՄԱԿ-ի համակարգի գործողություններին: Այն կոչ է անում երկրներին մինչև 2015 թվականը կիրառել պատշաճ խիստ օրենքներ, բազմակողմ գործողությունների պլաններ, կանխող միջոցներ, տվյալների հավաքագրում ու մշտական ջանքեր' դիմակայելու սեքսուալ բռնությունները կոնֆլիկտային իրավիճակներում: Ես կոչ եմ անում կառավարություններին, կազմակերպությություններին և անհատներին միանալ այս քարոզարշավին: Ես հենց նոր մեկնարկել եմ նաև Տղամարդ առաջնորդների մի ցանց' մեր սատարումը հզորացնելու նպատակով:
Գենդերային հավասարության նոր միավորում ստեղծելու գործընթացին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օժանդակությունը նույնպես կնպաստի մեր աշխատանքներին: Նոր միավորումը կխթանի գենդերային հավասարությունն ու կանանց հզորացումը և հենց ՄԱԿ-ի սիստեմին պատասխանատու կդարձնի կանանց նկատմամբ կիրառվող խտրականության վերացման ու նրանց նկատմամբ կիրառվող բռնությանը վերջ տալուն օժանդակելու հարցում:
Ամբողջ աշխարհի կանայք ընտանիքների, համայնքների և ազգերի միասնության պահպանման հիմնական հենասյունն են: Այս միջազգային օրը եկենք մի անգամ ևս հաստատենք մեր անդրդվելիությունը կանանց իրավունքների նկատմամբ, եկեք նոր միջոցներ ի հայտ բերենք այս բռնության դեմ պայքարելու համար և եկեք անենք ամեն ինչ մեկընդմիշտ վերջ տալու այս սահմռկեցնող վիրավորանքը:
