Սպանության գործով կասկածյալներ կան

Նոյեմբերի 29-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 61 շենքի թիվ 17 բնակարանից «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 13-ամյա Սոս Մելքոնյանի դիակը' սուր-կտրող-ծակող գործիքից հասցված վնասվածքների հետքերով:

Սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել Երևանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 միջն. դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Ազատ Եղոյանը և թիվ 2 վարժարանի սան, 12-ամյա Սարգիս Վ.-ն: Պարզվել է, որ սպանությունը կատարել է Ազատ Եղոյանը:

«Եղոյանը ձերբակալված է, Սարգիս Վ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը: