Ազատ արձակեք Սասուն Միքայելյանին

Մամուլից տեղեկանալով, որ արցախյան հերոսամարտի անմնացորդ նվիրյալ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում այդ կապակցությամբ:
 
Իմանալով Սասուն Միքայելյանի հերոսական անցյալը, մենք չենք կարող մեր խոսքը չասել ու պահանջ չներակացնել այսօր իշխանությունն իր ձեռքը վեցրած Սերժ Սարգսյանին: Չի կարելի է քաղաքական հայացքների համար կալանավորել մարդուն ու դրանից հետո էլ շարունակել նրան հալածել արդեն անազատության մեջ: Հերոսի նկատմամբ ցուցաբերվող այդ անմարդկային վերաբերմունքը որեւէ արդարացում չունի: Այս անմարդկային վերաբերմունքով մենք ի՞նչ դաս ենք տալիս մեր ապագա սերունդներին: Ո՞ւմ հայտնի չէ, որ Սասուն Միքայելյանն իր առողջության կեսից ավելին թողել է արցախյան պատերազմի դաշտում եւ այսօր էլ իր մարմնում ունի տասնյակից ավելի բեկորներ: Ինչպե՞ս կարելի է այդ մարդու առողջության նկատմամբ նման անտարբեր վերաբերմունք ցուցաբերել:
 
Մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանից անհապաղ ազատ արձակել Սասուն Միքայելյանին' հնարավորություն տալով նրան նորմալ, մարդկային պայմաններում վերականգնել առողջությունը:
 
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ
ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆ
ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ