Պատգամավորության թեկանածուն անազատության մեջ

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունն այսօր մեկնարկել է փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությամբ։ Հաշվի առնելով հանգամանքը, որ դեկտեմբերի 5-ին ԿԸՀ-ն թիվ 10 ընտրատեղամասում որպես պատգամավորի թեկնածու գրանցել է Նիկոլ Փաշինյանին, փաստաբանը դատարանին միջնորդել է անհապաղ ազատ արձակել իր պաշտպանյալին։ Ընտրական օրենսգրքի 111 հոդվածի 6-րդ կետի համաձայն պատգամավորի թեկնածուն չի կարող անազատության մեջ գտնվել, եթե չկա այդ մասին ԿԸՀ-ի համապատասխան որոշում:

«Փաշինյանին պետք է անհապաղ ազատ արձակել, քանի որ նա անհավասար պայմաններում է գտնվում նույն ընտրատարածքում առաջադրված մյուս 3 թեկնածուների նկատմամբ», ասել է փաստաբանը։

Մինչ միջնորդության քննարկումը Փաշինյանը դատարանին հիշեցրել է, որ իր ազատության մեջ հայտնվելը ԸՕ–ի օրինական պահանջն է։

Մեղադրող կողմը նախ դատարանից ժամանակ է խնդրել միջնորդությանը ծանոթանալու համար, ապա հայտարարել է, որ Փաշինյանը կալանավորված է եղել մինչև պատգամավորի թեկնածու գրանցվելը, ուստիև պետք է մերժել։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանն խորհրդակցական սենյակում միջնորդությունը քննարկելուց հետո մերժել է այն